Լրագրող Թաթուլ Հակոբյանը նշանակվել է «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր:
Վերամիանալով «Ալիք»-ին՝ Հակոբյանը գլխավոր խմբագրի աշխատանքի հետ վերսկսելու է նաեւ շաբաթական իր երկու հարցազրույցները եւ սյունակներն ու խմբագրականները:
«Ես լրագրության երեք տասնամյակի փորձ ունեմ, սակայն առաջին անգամն է, որ ստանձնում եմ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի պարտականությունը»,- ասել է նա «Ալիքի» հիմնադիր Արսեն Խառատյանի, տնօրենության եւ լրագրողների հետ հանդիպմանը:
««Ալիք Մեդիան» արդեն իսկ կայացած եւ յուրահատուկ լսարան ունեցող լրատվամիջոց է: Կփորձեմ իմ ներդրումը բերել այն ավելի հանրաճանաչ, ավելի վստահելի դարձնելու ուղղությամբ»,- ասել է Հակոբյանը:
Թաթուլ Հակոբյանը աշխատել է հայաստանյան, սփյուռքյան եւ արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներում: Նա հինգ գրքերի հեղինակ է: 2014-ին հիմնադրել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:
Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի