Չինաստանը հաստատել է COVID-19-ի դեմ SinoVac Biotech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվությունը 3-17 տարեկանների շրջանում:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Sinovac Biotech-ի ղեկավար Յին Վեյդոնգը հայտնել է, որ SinoVac պատվաստանյութով 18-ից ցածր տարիքային խմբի անձանց պատվաստման ժամանակացույցը կախված կլինի Չինաստանի պատվաստումների ռազմավարությունը ձեւավորող առողջապահական մարմիններից:
Sinovac Biotech-ի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութը 3-17 տարեկանների օրգանիզմում իմունային արձագանք է ստանում, կողմնակի ազդեցությունն էլ նրանք թեթեւ են տանում:
Նշվում է, որ պատվաստման առաջնահերթությունը տարեցներինն է, որոնք վարակվելուց հետո բախվում են ծանր ախտանիշների ավելի մեծ ռիսկի: Անչափահասների դիմադրողականությունն ավելի մեծ է: