Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ արեւելք, տեղական ժամանակով 03:38-ին 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։