Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Միշել Բարնիեի հետ:
ՀՀ վարչապետը կմասնակցի նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: