Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Թեհրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոզելը և Ավստրիայի դեսպան Դիտրիխ Հայմ Թեյը։ Սրա մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ հրթիռային հարձակումից հետո այս երկրների արտգործնախարարությունները Իրանի դեսպաններին հրավիրել եւ բողոքի նոտա էին հանձնել։
Նշվում է, որ Իրանի արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի բաժնի տնօրենը դեսպաններին է փոխանցել Իրանի բողոքը՝ այդ երկրների արտգործնախարարություններ դեսպաններին հրավիրելու համար, եւ հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը վճռական է իր անվտանգությունն ապահովելու հարցում։
«Իրանի զինված ուժերի գործողությունները համահունչ են օրինական պաշտպանության սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, եւ երկամսյա զսպվածությունից հետո այն իրագործվել է տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և կայունությանը նպաստելու նպատակով»,- ասել է Իրանի արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի բաժնի տնօրենը։
Նա նաեւ եվրոպական որոշ երկրների մեղադրել է հակամարտությունների ընթացքում Իսրայելին աջակցելու եւ դրանք դադարեցնելու համար հրեական պետությանը տրամադրվող ֆինանասկան ու ռազմական աջակցությունը չկանգնեցնելու համար։