Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ ակնկալում է երկրների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ լավագույն բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առիթով։ Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետեւողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Ակնկալում եմ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաեւ փոխըմբռնման, վստահության եւ մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում»,- ասվում է ուղերձում։