ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանցի զինծառայողները զբաղված են Հայաստանի բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով:
«ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»,- ընդգծել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: