Լեռնային Ղարաբաղի իրավիճակը այն հարցերի ցանկում է, որոնք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են հունիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հանդիպման ընթացքում:
Ըստ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների օրակարգում կլինեն քննարկումներ տարածաշրջանային՝ Արեւելյան Միջերկրականի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրների վերաբերյալ:
Սալիվանը շեշտել է, որ Բայդենը լավ է ճանաչում Էրդողանին: Նա ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները հույս ունեն հանդիպման այս հնարավորությունն օգտագործել հարաբերությունների բոլոր կողմերին անդրադառնալու համար: