Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ԱՄՆ նախագահի կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն «աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին»։
Պաշտպանական հաղորդագրության համաձայն` Ալիեւը պնդել է, թե հենց Ադրբեջանն է 44-օրյա պատերազմից հետո հանդես եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման առաջարկով եւ որպես դրա հիմք ներկայացրել հինգ սկզբունքները։
ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ Ալիեւը հիմնականում քննարկել է COP-29-ի կազմակերպմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ լավ համագործակցություն է հաստատվել Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների COP֊ի պատվիրակությունների միջեւ։
Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ` քննարկվել են նաեւ ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում եւ նախորդ շաբաթ էլ Ջեբրայիլում Ալիեւը բողոքել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ, իսկ հետո Բաքվի հետ խոսում բարեկամության մասին։