Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագծի պատրաստմանը, սակայն ՀՀ արտգործնախարարը հրաժարվել է վերջնական տեքստը ստորագրելուց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական հաստատմանը եւ տեքստի վերաբերյալ առաջարկություններ արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Միաժամանակ, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փաստաթուղթը չի ստորագրել ԱՊՀ երկրների նախարարների խորհրդում։ Ինչո՞ւ նա այդպես արեց, թող նա դրա մասին ձեզ ասի», — ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում ընդունվել էին «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» եւ «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» հայտարարությունները։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը ավելի ուշ հայտնել էր, որ Հայաստանը չի միացել նշյալ երկու հայտարարություններին։
«Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության համաձայն՝ «ԱՊՀ անդամ երկրները հանդես են գալիս անվտանգության, տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում փոխգործակցության եվրասիական ճարտարապետությունը բազմաբեւեռ իրողություններին հարմարեցնելու օգտին», ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնում գործնական ներդրում ունենալու Եվրասիայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության, ռազմաքաղաքական իրավիճակի կայուն եւ երկարաժամկԲոլոր գրառումներըետ կայունացման, ինչպես նաեւ գոյություն ունեցող տարածաշրջանային հակամարտությունների լուծումն ու նորերի բռնկումը կանխելու գործում։
Ինչ վերաբերում է «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» հայտարարությանը, ապա դրանում ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարները դատապարտում են միակողմանի պատժամիջոցները եւ կոչ անում զերծ մնալ նման քայլերից։
«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից եւ կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացումը, հատկապես զարգացող երկրներում»,- ասվում է հայտարարության տեքստում։