Իսրայելի Բինյամին քաղաքի շրջանում հոկտեմբերի 13-ի երեկոյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է իսրայելական բանակի չորս զինծառայող, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
Բոլոր զոհվածները նորակոչիկներ էին, եւս յոթ զինվոր ծանր վիրավորվել է։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է 58 մարդ։
Հարվածը հասցվել է «Գոլանի» բրիգադի ռազմաբազային։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է ռազմաբազայի ճաշարանին։ Հարձակումից առաջ օդային հարվածի ազդանշանը չի հնչել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կուսումնասիրի դրա պատճառները:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 13-ի երեկոյան Լիբանանից երկու անօդաչու թռչող սարք է արձակվել, որոնցից մեկը խոցվել է Հայֆայի երկնքում, իսկ երկրորդը, որն ի վերջո հարվածել է ռազմաբազային, սկզբում եղել է զինվորականների հսկողության տակ, այնուհետեւ կորել տեսադաշտից։
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ իր «ներուժը մեծ է եւ կարող է ներթափանցել Իսրայելի խորքերը»: Օրվա ընթացքում, բացի անօդաչու սարքերից, խումբը նաև ընդհանուր առմամբ ավելի քան 115 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։