Չեղարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի Ժնեւում նախատեսված հանդիպումը։
Դրա մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։
Հարությունյանի փոխանցմամբ` հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երեւան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։