Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է այլ ուժերի կողմից տարածաշրջանում հենակետեր հաստատելու դժբախտ հետեւանքների մասին:
«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգությունը և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը ընդգծել է, որ որեւէ պետության ինքնիշխանություն չպետք է անտեսվի՝ զգուշացնելով, որ օտար երկրների հենակետերի հաստատումը չի բխի տարածաշրջանի ժողովուրդների շահերից։