Բաքուն ու Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի մնացյալ տարածքները Նախիջեւանին կապող երկաթուղի ստեղծելու ծրագիրը։
Քննարկումը կայացել է պաշտոնական այցով Իրանում գտնվող «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովի եւ Իրանի երկաթուղային վարչության ղեկավար Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հանդիպման ժամանակ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային այն երթուղին, որը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Իրանի տարածքով կմիացնի Ադրբեջանի մնացած տարածքների հետ։ Բացի այդ՝ կողմերը քննարկել են նաեւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ համագործակցության հարցը։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող տրանսպորտային ուղիները կարող են անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։