Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Արցախի փրկարարները այսօրվա որոնողական աշխատանքների ընթացքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում եւս 3 աճյուն են հայտնաբերել:
Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն: