Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում։