Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերադարձնում է այսօր հայ-ադրբեջանական սահմանին մոլորված հայ զինծառայող Արթուր Քաթանյանին:
Ադրբեջանական կողմը հայտնել է, թե հավելյալ հետաքննության ընթացքում պարզել է, որ հունիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանին` Լաչինի շրջանում ձերբակալված զինծառայողը Ադրբեջանի տարածքում հայտնվել է ոչ թե դիվերսիա իրականացնելու նպատակով, այլ մոլորվելու պատճառով, հետեւաբար երիտասարդը վերադարձվել է հայկական կողմին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից լուրը դեռ չեն հաստատել՝ նշելով, որ երբ զինծառայողը ՀՀ-ում լինի, կտեղեկացնեն: