Ըստ Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայության՝ նոր ուսումնական տարում Վրաստանի 126 դպրոց առաջին դասարանցիներ չի ունենա:
Վրաստանի 110 դպրոց նոր ուսումնական տարում կընդունի միայն մեկական առաջին դասարանցու: Դա պայմանավորված է նրանով, որ երկրի բարձրլեռնային շրջաններում քիչ երեխաներ են սովորում: Որոշ գյուղական դպրոցներում ընդամենը մեկ կամ մի քանի աշակերտ կա:
Առաջին դասարանցիների համընդհանուր առցանց գրանցումը Վրաստանում սկսվել է մայիսի 13-ին, ավարտվել հունիսի 5-ին:
Վրաստանի պետական դպրոցներում ամեն տարի մոտավորապես 60 հազար ազատ տեղ է լինում: