«Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանի պատասխանները։
Ընտրողների շրջանում կան մեծաքանակ չկողմնորոշվածներ, ինչը փաստում է, որ հանրությանն անհրաժեշտ է գաղափարական-ծրագրային այլընտրանք, երկրորդ՝ քաղաքական դաշտում գործող ուժերի տեսանելի մասը այս կամ այն ձեւաչափում սպասարկում է արտաքին կենտրոնների շահերը եւ հաճախ ապագան պատկերացնում այդ կենտրոններից որեւէ մեկին մեր ինքնիշխանությունը զիջելու տրամաբանության մեջ։ Հենց սրանք են այն հիմնական պատճառները, որոնք ստիպեցին մեզ անմասն չմնալ մեր երկարաժամկետ պայքարի այս շրջափուլին մասնակցելուց։
Այս փուլում մեր առաջնահերթություններն են անվտանգությունը եւ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը։ Դրա համար առաջին հերթին վիճարկման առարկա պետք է դարձնել 2020-ի նոյեմբերի 10-ի Պուտին-Ալիեւ-Փաշինյան խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունն իր հետագա հավելվածներով։
Այդ փաստաթուղթը որեւէ աղերս չունի խաղաղության, տարածաշրջանային անվտանգության ու կայունության հետ։ Վերջին շրջանի բոլոր հայտնի սահմանային դեպքերը՝ ադրբեջանական զորքի առաջխաղացումը Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում, ամենօրյա միջադեպերը, նոր գերիները, մեր մեկ զոհն ու վիրավորները եղել են այդ նույն փաստաթղթի ստորագրումից հետո։
Ինչ վերաբերում է Արցախի ապագային, ապա այս փաստաթղթով որեւէ անդրադարձ չի կատարվում Արցախի կարգավիճակին, ուստի Արցախի ապագան մնում է մշուշոտ։
Ձեր հարցը բավականին ընդհանրական է, իսկ Ռուսաստանի կամ մեկ այլ աշխարհաքաղաքական խաղացողի հետ հարաբերությունները բազմաբովանդակ են։ Մենք ընտրություն չենք դնում՝ Ռուսաստան կամ Արեւմուտք, այլ ասում ենք հետեւյալը, որ Հայաստանի թվացյալ անվտանգությունը չի կարող ապահովվել պետության ինքնիշխանության այսաստիճան թուլացմամբ։ Դա նշանակում է, որ մենք շատ մանրամասն պետք է հստակեցնենք մեր անվտանգային միջավայրի բոլոր բաղադրիչները, այնուհետեւ ճշգրտենք դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ պետք է ակնկալենք ու ինչ չպետք է ակնկալենք իրենցից, իսկ բացը լրացնենք այլ մեխանիզմներով։
Կարեւորագույն նախապայմանն այս ապիկար իշխանություններից ազատվելն է։ Սրանք այս 7-8 ամսվա ընթացքում ավելի խորացրին այդ ընկճվածությունն իրենց հայտարարություններով ու գործողություններով։ Երկրորդ՝ պետք է մանրամասն վերլուծել պատերազմի բոլոր հանգամանքները ու իրականացնել օբյեկտիվ քննություն։ Մենք հավատացած ենք, որ սա կազմակերպված պարտություն էր, իսկ դա հաստատվելու դեպքում մարդիկ կհասկանան, որ խնդիրը թույլ լինելը չէր։ Երրորդ՝ պետք է վերստեղծել բանակը՝ փոխելով գործող կառավարման եւ ղեկավարման մոդելը։ Մեզ պետք է ավելի զարգացած ու առաջադեմ մոդել, քանի որ չեն կարող հայոց բանակի գեներալներն այդաստիճան կրավորական վարք դրսեւորել, երբ հայրենիքի զինվորի ու սահմանների նկատմամբ թշնամին լկտի ձեւով ոտնձգում է։ Սրանք այն առաջնահերթ քայլերն են, որ մեր ազգին կվերադարձնեն սեփական ուժի նկատմամբ կորսված վստահությունը։
Հայաստանն իր ռեսուրսներին ու կարողություններին համամասնորեն կարող է բազմապատկել իր սուբյեկտայնությունը ի հաշիվ սեփական հզոր անվտանգային համակարգի եւ դաշնակիցների ու արտաքին այլ խաղացողների հետ բացարձակ հստակ հարաբերությունների։
Չենք տեսնում։
Նախ այդ հայտարարության մեջ միջանցքի մասին խոսք չի գնում։ Այդ «միջանցք» բառը շրջանառվում է, որ հետո ճանապարհ տալով մեզ ցույց տան, թե ավելի լավ պայման են բանակցել։ Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Եկե՛ք հասկանանք՝ ո՞ւմ հետ՝ ահաբեկիչների, մեր երկիր ներթափանցողների, մեզ գերեվարողների, մեզ սպանողների, ո՞ւմ հետ։ Բավականին շատ հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն ու լուծվեն մինչեւ այդ ապաշրջափակումը՝ Արցախի հարց, սահմանների հարց եւ այլն, իսկ մինչ այդ հարցերի լուծումը մենք պետք է վերականգնենք մեր սուբյեկտայնությունը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ այդ ապարջափակմամբ մեզ զրկելու են մեր բոլոր ազգային լեգիտիմ հավակնություններից եւ մեր բոլոր ցավոտ հարցերը համարելու են փակված։
Մենք դեռ փաստացի ռազմական կոնֆլիկտի մեջ ենք, եւ Ադրբեջանը սողացող ներխուժում է իրականացնում մեր դեմ եւ այդ պայմաններում սահմանազատման մասին խոսելն անիմաստ է։ Սահմանազատում նշանակում է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Մենք դրան դեմ ենք։
Հավատալ-չհավատալու խնդիր չկա։ Ակնհայտ է, որ իշխող ուժն արդեն տեւական ժամանակ է պետական ռեսուրսների օգտագործմամբ քարոզարշավ է անում։ Սա խախտում է։ Հիմա մի խախտում արել են, նորերը կանեն։ Ինչպե՞ս հավատամ, որ արդար ու ազատ են լինելու։
Այո՛, բացառում ենք իշխող ուժի ու դրա արբանյակների հետ որեւէ համագործակցություն։ Փոխարենը պատրաստ ենք բոլոր ազգային ուժերի հետ ցանկացած խորության համագործակցության շուրջ բանակցությունների, այդ թվում՝ հետընտրական գործընթացների վերաբերյալ։
Այդպիսի երեք կախարդական քայլեր չկան։ Համալիր լուծումներ են պետք։ Ես կարող եմ նշել մեր երեք առաջնահերթությունները. բանակի վերակառուցում, օտարերկրյա գործակալական ցանցի բացահայտում եւ պետական-քաղաքական-հանրային կյանքից դուրս վռնդում, Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի ու դրա հետագա հավելվածների վիճարկում։