ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին, համարում է «ֆաշիստ»:
Հարիսը դրական պատասխան է տվել համապատասխան հարցին, որը նրան տվել է CNN հեռուստաալիքի ծրագրի հանդիսատեսներից մեկը։
«Այո, այդպես եմ համարում: Եվ կարծում եմ, որ մարդկանց, որոնք լավագույնս ճանաչում են նրան այս կողմից, պետք է վստահել»,-ասել է Հարիսը։
Հավանաբար նա նկատի է ունեցել նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, որոնք աշխատել են Թրամփի հետ եւ ավելի վաղ նրա հասցեին տվել էին համապատասխան գնահատականներ: Նրանց թվում են Թրամփի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին և գեներալ Մարկ Միլլին, որը Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահն էր։
Թրամփը, մեկնաբանելով Հարիսի հայտարարությունը, Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ իր մրցակցուհին ունի «կեղտոտ ուղեղ» և «էլ ավելի է սրում հռետորաբանությունը»:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին: