Հռոմում հունիսի 11-ին տեղի ունենալիք Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղին կարգելվի Թուրքիայից ժամանող Թուրքիայի քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը:
Իտալիայի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը եւ ճամփորդության հետ կապված սահմանափակումները:
Ըստ որոշման՝ խաղի տոմսեր կկարողանան գնել միայն Շենգենյան գոտում բնակության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները եւ Եվրամիության երկրի անձնագիր ունեցող ներգաղթյալ թուրքերը: