ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինուժի եւ զինտեխնիկայի ավելի քան 50 տոկոսն արդեն դուրս է բերվել Աֆղանստանից:
«Նախագահ Ջո Բայդենի ընդունած որոշման պահից սկսած՝ Պենտագոնը ռազմական բեռների տեղափոխման նպատակով իրականացրել է 500 թռիչք: Մեր գնահատմամբ՝ զինված ուժերի եւ զինտեխնիկայի դուրսբերումն իրականացվել է ավելի քան 50 տոկոսով»,- ասված է ԱՄՆ ԶՈՒ հայտարարության մեջ:
Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել էր ամերիկացի զինծառայողներին Աֆղանստանից դուրս բերելու իր մտադրության մասին՝ նշելով, որ մայիսին մեկնարկող ծրագիրը ավարտին կհասցվի սեպտեմբերի 11-ին:
Պենտագոնի տվյալներով՝ ապրիլի վերջին Աֆղանստանում կային 2500 ամերիկացի զինվոր եւ սպա: ՆԱՏՕ-ն եւս իր ուժերը դուրս է բերում Աֆղանստանից: