Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ ձգտում է ավելացնելու գազի արտադրության պաշարները եւ մինչեւ 2024-ը պահպանելու իր առաջատար դիրքն այս ոլորտում, այնուհետեւ` մինչեւ 2035-ը, իրականացնելու էներգետիկ ռազմավարական միջոցառումներ:
Մոսկվան նախատեսում է պահպանել 2018-ից գազի արդյունահանման 240 միլիարդ խորանարդ մետր ծավալը եւ մինչեւ 2035-ը այն հասցնել 405 միլիարդ խորանարդ մետրի:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ առաջիկա 10 տարում 70 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարվեն երկրի նավթի, գազի եւ նավթաքիմիական արդյունաբերության մեջ, եւ լրացուցիչ 10 հազար նոր աշխատատեղ կստեղծվի: