Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո նախատեսում են Վրաստանի հարցը ներառել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։
Միշելը կոչ է արել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ համապատասխան մարմիններին ուսումնասիրել ընտրախախտումները։
«Մենք հաշվի ենք առնում ԵԱՀԿ-ի նախնական գնահատականը եւ կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ այլ համապատասխան գերատեսչությունների կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ եւ անկախ հետաքննել ու դիտարկել ընտրախախտումները։
Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն եւ շտկվեն»,- գրել է Շառլ Միշելը:
Միշելը նաեւ կոչ է արել Վրաստանի կառավարությանը հավաստիացնել իր հավատարմությունը Եվրոպական ապագայի նկատմամբ։
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ