• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խաթարումը՝ դրսեւորված Իրանի դեմ իսրայելական հարձակումով

aliq 16:46 | 28.10.2024
aliq 16:46 | 28.10.2024
MFA Armenia

Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարումը, որը դրսեւորվել է Իսրայելի կողմից նախորդ շաբաթ Իրանի դեմ հարձակումներով։ Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խախտմանն ուղղված գործունեությունը, որն արտահայտվել է նաեւ անցած շաբաթ Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը եւ կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման ենթարկվել են Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։

Հոկտեմբերի 1-ին էլ Իրանն էր զանգվածային հրթիռային հարվածներ հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին, այդ դեպքում, կլինեն ավելի լայնամասշտաբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցությունը կկասեցվի, եթե URNWA-ի գործունեությունն արգելվի

խմբագրական

  • Հոկտեմբերի 27-ը շուռ տվեց Հայաստանի պատմության ընթացքը

լրահոս

  • ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խաթարումը՝ դրսեւորված Իրանի...

    16:46 | 28.10.2024
  • ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցությունը կկասեցվի, եթե URNWA-ի գործունեությունն արգելվի

    16:02 | 28.10.2024
  • Վրաստանում առկա իրավիճակը կքննարկվի ԵՄ խորհրդում․ Միշել

    12:15 | 28.10.2024
  • ՀԱՄԱՍ-ը բաց է Իսրայելի հետ երկխոսության համար․ ԶԼՄ

    12:12 | 28.10.2024
  • Բորելը կոչ է անում հետաքննել Վրաստանում արձանագրված ընտրախախտումները

    12:09 | 28.10.2024

ընտրանի

  • 1

    Հոկտեմբերի 27-ը շուռ տվեց Հայաստանի պատմության ընթացքը

  • 2

    Փաշինյանն ու Ալիեւը շնորհավորել են Կոբախիձեին ընտրություններում հաղթանակի...

  • 3

    Դիտորդներն ընդգծում են՝ Վրաստանում ընտրություններն անցկացվել են ճնշումներով...

  • 4

    Վրացական ընդդիմությունը չի ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները

  • 5

    ԱՄՆ-ը դատապարտում է Վրաստանում ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ    
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն