Մոսկվան կարող է դիտարկել շփումների մասին Վրաստանի առաջարկները, եթե այդպիսիք կան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտոգործնախարար նախարար Սերգեյ Լավրովը Քուվեյթի արտգործնախարար Աբդուլլահ ալ-Յահյայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե մեր վրացի հարեւանների կողմից շփումների լրացուցիչ առաջարկներ լինեն, իհարկե, մենք դրանք կդիտարկենք։ Մենք երբեք չենք խուսափել շփումներից»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանի Դաշնությունը երկխոսություն վարել Վրաստանի իշխանությունների հետ, եթե նրանք Մոսկվա հնարավոր այց կատարեն։
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հաճախ անվանում են «ռուսամետ», ստացել է ձայների 53.9%-ը։ Խորհրդարան են անցել նաեւ արեւմտամետ դիրքորոշում ունեցող չորս ընդդիմադիր կուսակցություններ։ Բոլորն էլ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները եւ դրանք համարում են կեղծված։ Երկու ամենահայտնի կուսակցությունները՝ «Փոփոխությունների կոալիցիան» եւ «Միացյալ ազգային շարժումը», պաշտոնապես հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին։ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների ճանաչումը կնշանակի «Ռուսաստանի մուտք եւ Վրաստանի ենթակայություն»։