Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով ավելի քան 3 միլիոն վարակման եւ ավելի քան 73000 մահվան դեպք:
Նախորդ յոթ օրվա համեմատ հիվանդացությունը նվազել է 15 %-ով, մահացությունը՝ 8 %-ով: Մեկ շաբաթվա ընթացքում ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Հնդկաստանում՝ ավելի քան 914000 մարդ:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ անցյալ շաբաթ հիվանդացությունը վեց տարածաշրջաններից հինգում նվազել է. ըստ այդմ՝ Հարավարեւելյան Ասիայում (31 %) եւ Եվրոպայում (17 %), դրա հետ մեկտեղ զգալի աճ է արձանագրվել Աֆրիկայում (25 %):
Մահացությունն աճել է Արեւմտախաղաօվկիանոսյան տարածաշրջանում (19 %), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում (4 %) և Աֆրիկայում (2 %):
Միեւնույն ժամանակ կորոնավիրուսով վարակման դեպքերը կրճատվել են Եվրոպայում (21 %-ով), Հարավարեւելյան Ասիայում (21 %-ով) եւ Արեւելյան Միջերկրականում (1 %-ով):
Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 368000, եւ մահացել ավելի քան 8000 մարդ: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում արձանագրվել են ախտահանման ավելի քան 1,1 միլիոն վարակման նոր դեպք եւ ավելի քան 34 000 մահվան դեպք:
Հարավարեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 1 միլիոն վարակվածների, կորոնավիրուսը խլել է ավելի քան 23 հազար մարդու կյանք:
Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 914000-ով: Մեկ շաբաթում Բրազիլիայում վարակվել է 449000, Արգենտինայում՝ 212000, Կոլումբիայում՝ 175000, ԱՄՆ-ում՝ 99000, Իրանում՝ 67000, Ռուսաստանում՝ 62000, Մալայզիայում՝ 52000, Չիլիում՝ 50000, Ֆրանսիայում՝ 47000, Թուրքիայում՝ 46000 եւ Ֆիլիպիններում՝ 45000 մարդ: