Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել փակված Zaman թերթի թղթակից Ալի Բուլաչի գործով։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ Թուրքիան խախտել է լրագրողի իրավունքները, ինչի համար պարտավոր է 12․240 եվրո բարոյական վնասի փոխհատուցում վճարել վերջինիս։
Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի՝ ազատության եւ անվտանգության իրավունքի մասին հոդվածի առաջին կետը եւ խոսքի ազատության մասին 10-րդ հոդվածը։
Ալի Բուլաչը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ի հեղաշրջման փորձից հետո եւ ազատ էր արձակվել 2018-ի մայիսի 11-ին։
Ստամբուլի Ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը 2018-ի հուլիսի 6-ին Բուլաչին դատապարտել էր 8 տարի 9 ամիս ազատազրկման՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով։
2020-ի սեպտեմբերի 24-ին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը չեղարկել էր ստորադաս դատարանի վճիռը: Դատավարությունը վերսկսվել էր 2021-ի ապրիլի 13-ին։