Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Սիմիդյանը։
Այս մասին հայտնում է նաեւ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի X-ի պաշտոնական էջը, որտեղ մասնավորապես նշվում է, որ քվեարկության ժամանակ Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից։ Հայաստանի օգտին քվեարկել է 65, իսկ Ադրբեջանի օգտին՝ 58 ներկայացուցիչ։