Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ Կառավարության դիմումին ի պատասխան արձանագրել է, որ մայիսի 27-ին ադրբեջանական կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների նկատմամբ նախորդ տարվա նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումն ուժի մեջ է. այնպես, ինչպես մյուս գերեվարված եւ պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ:
Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանը տրամադրել է զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաեւ գերեվարվածների նկատմամբ առաջադրված մեղադրանքները:
Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաեւ գերեվարված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների վերացման պահանջով Ադրբեջանի դիմումը: Այսպիսով՝ միջանկյալ միջոցները շարունակում են մնալ ուժի մեջ:
Բաքվի պնդմամբ՝ սահմանն անցնելու փորձի ժամանակ ձերբակալել է Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խմբի անդամներին», որոնք իբր փորձել են ականապատել սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները։