Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիքերը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցելու Բաքվի եւ Երեւանի միջեւ սահմանային վեճերի լուծման հարցում:
Ընդգծելով Հայաստանի հետ սահմանային հակամարտությունում Բաքվի խաղաղ ռազմավարությունը՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը ցանկություն չունի շարունակելու սահմանային հակամարտությունը:
Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ Բաքուն հավատարիմ է եռակողմ հայտարարության իրագործմանն ու միջազգային հանրության միջոցով մտադիր է Երեւանին պարտադրել հանձնելու ականապատ տարածքների քարտեզները: