Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին շնորհավորել է նախօրեին անցկացված նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար։
«Անկեղծորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար։ Անհամբեր սպասում եմ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքին, որը հիմնված է մեր պատմական կապերի եւ ժողովրդավարության համընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- ասվում է Փաշինյանի X-ի էջում հրապարակած գրառման մեջ։
Նշենք, որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ ընդհանուր քվեների 98,86%-ի հաշվարկից հետո գործող նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 55.30 %, իսկ նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44.70 % ձայն։