Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կունենա նոր նախագահ: Եթե ընտրվի Դեմոկրատական կուսակցությունից Քամալա Հարիսը, ապա ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարի աթոռը կզբաղեցնի կին նախագահ, ավելին՝ կիսով չափ սև: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Մուղնեցյանի հետ, որը հետևում է ԱՄՆ ընտրություններին և ընտրական գործընթացների մասնագետ է: