Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովին։ Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Իրանի դեսպանատնից։
Դիվանագիտական հաստատությունից նաեւ նշել են, որ նախագահ Փեզեշքիանը մի շարք հանդիպումներ կանցկացնի համաժողովի շրջանակում։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթից Ադրբեջանում կմեկնարկի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի մասին որոշումն ընդունվել էր նախորդ տարի դեկտեմբերին Դուբայում կայացած COP28-ի լիագումար նիստում։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ Հայաստանը հանել էր իր թեկնածությունը համաժողովն ընդունող երկրների ցանկից՝ աջակցություն հայտնելով այն Բաքվում անցկացնելուն։