Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարար։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Գալյանը 2020 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նախկին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ավելի վաղ էլ՝ սեպտեմբերի վերջին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստորագրահավաք էր անցկացրել՝ նախարար Մինասյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը եւ պաշտոնանկության հարցը քննարկելու համար: