ԱՄՆ-ի գրեթե 83 միլիոն քաղաքացի վաղաժամ քվեարկել է նոյեմբերի 5-ին նշանակված նախագահական ըտրություններում: Այս մասին են վկայում Ֆլորիդայի պետական համալսարանի հրապարակած տվյալները։
Փորձագետների տվյալներով՝ ընտրություններին վաղաժամ մասնակցողներից 45 միլիոնը քվեարկել է ընտրատեղամասերում, իսկ մոտ 37,7 միլիոնը՝ փոստով։ Նաեւ նշվում է, որ մասնակիցների 37,8%-ը եղել են Դեմոկրատական կուսակցության, իսկ 35,8%-ը՝ Հանրապետական կուսակցության անդամներ։ Եվս 26,4%-ը չի նշել իր կուսակցական պատկանելությունը։
Վաղաժամկետ քվեարկողների թվով առաջատարը Տեխաս (8,9 մլն) նահանգն է։ Առաջատր եռյակում են նաեւ Ֆլորիդան (8,3 մլն) եւ Կալիֆոռնիան (8,1 մլն): ԱՄՆ-ում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը մոտավորապես 168 միլիոն է։