Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր առանձնատան մոտ հավաքված կողմնակիցների առջեւ հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին եւ իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։
«Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը երբեւէ չի տեսել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին ձեր 47-րդ նախագահ ընտրվելու բացառիկ պատվի ընձեռման համար»,- հայտարարել է Թրամփը:
Նա նաեւ նշել է, որ հանրապետականները մեծամասնություն են ստանում ԱՄՆ Սենատում։
Ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է հանրապետական թեկնածուն։ Fox News-ը, որն աջակցում է հանրապետականներին, Թրամփին հայտնել է, որ նահանգների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները Թրամփին տվել են 277 ձայն, Associated Press-ը եւ The New York Times-ը նշել են, որ հանրապետական թեկնածուի օգտին ներկա պահին տրվել է 267 ձայն, իսկ CNN-ի եւ NBC News-ի փոխանցմամբ՝ 266 ձայն։
Fox News-ի կանխատեսումներով՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալի Հարիսն էլ ընտրող հանձնաժողովներից ստացել է 226 ձայն։ AP-ը եւ NYT-ը նրան տվել են 214 , CNN-ը՝ 188, NBC News-ը՝ 194 ձայն:
Ընդգծենք, որ հաղթանակի համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ընտրող հանձնաժողովներից ստանա 270 ձայն։