ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն կկազմեն Սենատում։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանրապետականները մեծամասնություն են ստացել խորհրդարանի վերին պալատում շնորհիվ Արեւմտյան Վիրջինիա եւ Օհայո նահանգներում տարած հաղթանակների։
Արեւմտյան Վիրջինիայում հաղթել է Ջիմ Ջասթիսը՝ զբաղեցնելով Ջո Մանչինի տեղը, որը մինչեւ 2024 թվականը ներկայացնում էր Դեմոկրատական կուսակցությունը, իսկ հետո դարձավ անկախ կոնգրեսական։ Օհայոյում էլ հաղթել է Բեռնի Մորենոն, որտեղ մինչ այդ կանխատեսվում էր, որ կհաղթի գործող դեմոկրատ սենատոր Շերրոդ Բրաունին:
Երկու այս հաղթանակները հանրապետականներին առնվազն 51 տեղ տվեցին 100-տեղանոց Սենատում:
Բացի այդ՝ հանրապետականները կարող են նաեւ ընդլայնել իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։ Նրանք այստեղ հաղթանակ են տարել Փենսիլվանիայում եւ Հյուսիսային Կարոլինայում։
435-տեղանոց Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու համար դեմոկրատներին անհրաժեշտ է առնվազն վեց տեղ ստանալ: Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից։