Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
«Նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նա հույս է հայտնել ապագայում Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Հիշեցնենք, որ Թուքրիայի նախագահը նաեւ նախօրեին էր շնորհավորել Թրամփին՝ համապատասխան գրառում հրապարակելով X-ի իր էջում։
«Այս նոր դարաշրջանում, որը կսկսվի Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ, մենք հուսով ենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն, եւ տարածաշրջանային եւ գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը եւ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն։ Ես հավատում եմ, որ ավելի շատ ջանք կգործադրվի ավելի արդար աշխարհ կառուցելու համար,- գրել է Էրդողանը