ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է շփումներ ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչ նրա երդմնակալությունը։
«Ոչինչ բացառված չէ։ Չէ՞ որ նա ասել է, որ կզանգահարի Պուտինին մինչ երդմնակալությունը։ Ահա նրա խոսքերը, այստեղ այլ ասելիք չունենք»,- ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակի շփումները կարող են անմիջապես վերսկսվել Պուտինի եւ Թրամփի հանդիպումով՝ Պեսկովը բացատրել է, որ նման հանդիպումներ անմիջապես չեն լինում։
Նա ընդգծել է, որ միջոցառումը պետք է լավ պատրաստված լինի փորձագիտական մակարդակով: «Դեռ աշխատանք չկա, եւ դեռ վաղ է ասելը, թե ում հետ կաշխատենք»,- հավելել է խոսնակը։