Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է բարդ մնալ, սակայն Ռուսաստանը տեսնում է դրա բարելավման նախադրյալները, թեեւ Արեւմուտքը կանխում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների ղեկավարների համատեղ նիստին։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը, ապա իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, որոնք, մեղմ ասած, ոչ բարենպաստ նպատակներ են հետապնդում, առաջին հերթին՝ արեւմտյան երկրները։ Սա կրկին հաստատում է այն դրույթը, որ տարածաշրջանային խնդիրները պահանջում են տարածաշրջանային լուծումներ»,- հայտարրաել է Շոյգուն։
Նշենք նաեւ, որ այսօր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն էլ հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Վաշինգտոնը Երեւանին ստիպում է հանուն արեւմտյան «քաղաքակիրթ համայնքին միանալու» հրաժարվել «սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից եւ ԵԱՏՄ իր ամենամոտ գործընկերների հետ կայուն առեւտրատնտեսական կապերից»։