ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 10-ին Ադրբեջանի զինուժը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների՝ ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմում տուժողներ չկան։