Հայաստանի հավաքականը նոյեմբերին սպասվող հանդիպումներում կգլխավորի մարզչական շտաբը՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, որից հետո կնշանակվի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ։
«Գլխավոր մարզչի պաշտոնում այս պահին կան թեկնածուներ, որոնց հետ մենք հիմա բանակցում ենք։ Շատ տարբեր տրամաչափի մասնագետների հետ ենք հիմա բանակցում, բայց այս պահին որեւէ պարզաբանում չեմ տա այդ առումով, քանի որ դա կարող է վնասել բանակցային գործընթացին»,- նշել է ՀՖՖ նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից։ Հայաստանի ընտրանին առաջիկա հանդիպումը կանցկացնի Երեւանում նոյեմբերի 14-ին՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։