Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 4 աճյուն։
Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։