Վրաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաաղության հաստատման գործընթացին ցանկացած կարգավիճակով։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր երկիրը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր հարեւան երկրների միջեւ հակամարտություն է եղել, Վրաստանը միշտ կարողացել է ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն վարել՝ դրանով իսկ օգնելով ապահովել առավելագույն խաղաղություն մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Անդրկովկասում։ Այս մոտեցմամբ մենք, իհարկե, կշարունակենք աշխատել ապագայում։ Եթե լինի շահագրգռվածություն, որ Վրաստանն ավելի ակտիվ մասնակցի բանակցություններին միջնորդի կամ այլ կարգավիճակով, մենք միշտ պատրաստ ենք, եւ դա ուժի մեջ է։ Եթե լինի շահագրգռվածություն, մենք պատրաստ ենք մեր աջակցությունն առաջարկելու թե՛ հարեւան, թե՛ բարեկամ երկրներին»,- ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը նաեւ սեպտեմբերին էր հայտարարել Հայաստանին եւ Ադրբեջանին վստահությունը վերականգնելու համար հարթակ տրամադրելու Թբիլիսիի պատրաստակամության մասին։
Նշենք նաեւ, որ 2021 թվականի 15 հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր եղավ կազմակերպել հենց Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անձնական միջնորդության շնորհիվ։