ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին քննարկել են ղարաբաղյան իրավիճակը։
«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ենթատեքստում, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքի այլ հրատապ թեմաների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։