Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Ջրականի (Ջաբրայիլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով Հայաստանում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020-ի նոյեմբերի 13-ից մինչեւ օրս Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել եւ Ադրբեջանի կողմից հայկական կողմին է փոխանցվել 1568 աճյուն: Նրանցից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: