Թուրքիան Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռի համար թույլատրություն չի տվել հատել իր օդային տարածքը եւ ուղեւորվել Բաքու, որտեղ նախագահը պետք է մասնակցեր COP29-ին։ Այս տեղեկությունը Sabah թերթին հաղորդել են Թուրքիայի կառավարական կառույցների աղբյուրները։
«ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին Իսրայելի նախագահի չմասնակցելու հիմնական պատճառը Թուրքիայի կողմից իր օդային տարածքով թռիչքի թույլտվությունից հրաժարվելն է»,- գրում է պարբերականը։
Իսրայելի նախագահականը շաբաթ օրը հայտնել էր, որ Հերցոգի այցը Ադրբեջան չեղարկվել է «անվտանգության նկատառումներով»։
Հոկտեմբերի վերջին Իցհակ Հերցոգը հայտարարել էր, որ անձամբ Իսրայելը կներկայացնի COP29 կլիմայական կոնֆերանսում եւ կայցելի Բաքու միջոցառման երկրորդ շաբաթվա ընթացքում։