Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա 20:20-ին, որին կհետեւի ընդլայնված կազմով հանդիպումը 20:45-ին:
Հիշեցնենք, որ Բերբոքը եւ Միրզոյանը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում նախարարները մտքեր էին փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։