Եվրախորհրդի հրապարակած վերջին տվյալներով՝ նախորդ տարվա հունվարի դրությամբ 85 միլիոնանոց Թուրքիայի բնակչության 1 %-ը բանտերում է կամ պայմանական ազատության մեջ։
Շվեյցարիայի Լոզանի համալսարանի՝ ԵԽ-ի համար կազմած զեկույցում արձանագրվել է, որ 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայում յուրաքանչյուր 100000 քաղաքացուց 984-ը անազատության մեջ է։ Այդ ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների շարքում բացարձակ առաջատար է։
Եվրոպայում այս ցուցանիշը երեք անգամ ավելի ցածր է․ յուրաքանչյուր 100000 քաղաքացուց Եվրոպայում բանտարկված է միջին հաշվով 265 մարդ։
Զեկույցում արձանագրվել է նաեւ, որ 2020-ին 2019-ի համեմատ Թուրքիայում 6.1 %-ով ավելացել է պայմանական ազատության մեջ գտնվող անձանց թիվը։ Այս ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում երկրորդ տեղում է՝ հաջորդելով Լեհաստանին։